Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Մարոկկոն 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիային։
Հանդիպման հիմնական ժամանակն ու լրացուցիչ երկու խաղակեսերն ավարտվել են 0:0 հաշվով։ 11 մետրանոց հարվածաշարում մարոկացիները հաղթեցին 3։0 հաշվով։
Մարոկկոն պատմության մեջ առաջին աֆրիկյան թիմն է, որը հաղթել է աշխարհի առաջնության 11-մետրանոց հարվածաշարում:
Կատարի մրցաշարի քառորդ եզրափակչում մարոկացիները կխաղան Պորտուգալիա – Շվեյցարիա խաղի հաղթողի հետ։