Մադրիդի «Ռեալը» ուսումնասիրում է «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլին ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«Սերուցքայինները» կարող են Գվարդիոլի համար «Լայպցիգին» առաջարկել 90 մլն եվրո։
20-ամյա խորվաթն «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։