Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Արգենտինայի դեմ կայանալիք խաղի և Լիոնել Մեսսիի մասին։
«Դժվարությունը նրանում է, որ երբ մենք գրոհում ենք, նա անկյունում ինչ-որ տեղ հանգստանում է կամ նման մի բան։ Պաշտպանության կազմակերպման տեսանկյունից պետք է շատ սուր լինել։ Նրանք միշտ նրան են փնտրում, որ փորձեն բարդացնել մեր գործը հակագրոհներում։
Սա վան Դեյկն ընդդեմ Մեսսիի չէ և Նիդերլանդների ու Մեսսիի միջև խաղ չէ, այլ խաղ՝ Նիդերլանդների և Արգենտինայի միջև։ Ոչ ոք ինքնուրույն չի կարող փակել նրան, պիտի լավ պլան մտածենք»,- վան Դեյկի խոսքերն է փոխանցում Goal-ը։