Լուկաս Պակետան պատասխանել է Ռոյ Քինին։ Վերջինս մեղադրել էր բրազիլացիներին՝ մրցակցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։
Բրազիլիան ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում հաղթեց Հարավային Կորեային (4:1): Ֆուտբոլիստներն իրենց բոլոր գոլերը նշել են պարով, մի անգամ նրանց միացել է նույնիսկ գլխավոր մարզիչ Տիտեն։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանն ասել է. «Սա անհարգալից վերաբերմունք է մրցակցի նկատմամբ։ Լավ չէ, որ նրանց միացավ նույնիսկ մարզիչը»։
«Պարով մենք արտահայտում ենք գոլ խփելու ուրախությունը։ Մենք դա չենք անում անհարգալից վերաբերմունք ցուցադրելու համար։ Բացի այդ, մենք դա չենք անում հակառակորդի աչքի առաջ։ Մենք հավաքվում ենք և տոնում: Սա մեր պահն է, այսպես է նշում Բրազիլիան։
Եթե դա նրան դուր չի գալիս, ես ոչինչ չեմ կարող անել: Խաղացողները ուրախ են գոլ խփելու համար: Եվ նա պետք է հարգի դա»,- ասել է «Վեսթ Հեմի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետան Globo-ի հետ զրույցում։