Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է իր պարը՝ ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի Կորեայի դեմ խաղում (4:1)։
«Միշտ էլ կան չարագործներ, ովքեր դա ընկալում են որպես անհարգալից վերաբերմունք։ Ես խաղացողներին ասացի, որ փակեն ինձ, որպեսզի թաքնվեմ:
Դա գոլի, ընդհանուր արդյունքի համար իմ ուրախությունն էր արտահայտում, այլ ոչ թե վիրավորանք կամ անհարգելից վերաբերմունք էր Պաուլու Բենտուի նկատմամբ։ Ես նրան շատ եմ հարգում։ Այնուամենայնիվ, չկարողացա թաքնվել (ծիծաղում է)»,- Տիտեի խոսքն է մեջբերել Globo-ն։
Կորեայի դեմ խաղում Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը պարել է ֆուտբոլիստների հետ՝ երրորդ գոլից հետո։ Գոլի հեղինակ է դարձել Ռիշարլիսոնը։