«Մոնրեալի» կիսապաշտպան Իսմայիլ Կոնեն կարիերան կշարունակի «Ուոթֆորդում», հայտնում է ակումբի կայքը։
20-ամյա կանադացու հետ պայմանագիրը նախատեսված է 4,5 տարով և ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։
Այս մրցաշրջանում Կոնեն իր թիմի կազմում անցկացրել է 32 խաղ՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նա նաև երեք հանդիպում ունի իր ակտիվում ԱԱ-2022-ում։