Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) հրապարակել է 2022/23 մրցաշրջանի անցած շաբաթվա լավագույն խաղացողների անունները։
Բրուքլին Նեթսի հարձակվող Քևին Դյուրանտը ճանաչվել է NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի շաբաթվա լավագույն խաղացող։ Նա միջինը մեկ խաղում վաստակում էր 33,0 միավոր։
Լոս Անջելես Լեյքերսի հարձակվող Էնթոնի Դևիսը ճանաչվել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի շաբաթվա լավագույն խաղացող։ Մեկ խաղում նրա միջին ցուցանիշը կազմել է 37,8 միավոր։
«Բրուքլինը» և «Լեյքերսը» հաղթել են անցած շաբաթ չորս խաղերից երեքում: