Բրազիլիայի հավաքականն առաջինն է օգտագործել իր ամբողջ կազմը 2022 թվականի աշխարհի առաջնության համար։
Գլխավոր մարզիչ Տիտեն մրցաշարում ներգրավել է Կատար ժամանած բոլոր խաղացողներին։ Հայտացուցակում ընդգրկված է 26 ֆուտբոլիստ։
Հարավային Կորեայի դեմ 1/8 եզրափակիչի խաղում փոխարինման է մտել մրցաշարում դեռ խաղային պրակտիկա չստացած վերջին խաղացողը՝ դարպասապահ Վեվերթոնը։ Նա Ալիսոնին փոխարինել է 80-րդ րոպեին։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հավաքականի բոլոր անդամներն օգտագործվում են աշխարհի առաջնությունների պատմության մեջ, սակայն միակն է 26 ֆուտբոլիստով հայտացուցակի դեպքում։ Ավելի վաղ այդպիսի արդյունքով աչքի է ընկել Հունաստանի հավաքականը՝ 1994 թվականին (22 խաղացող), և Հոլանդիայի հավաքականը՝ 2014 թվականին (23 խաղացող):