Վինիսիուս Ժունիորն ամփոփել է ԱԱ 2022-ի 1/8 եզրափակiչի Բրազիլիա — Հարավային Կորեա հանդիպումը։
Բրազիլացիները հաղթել են 4։1 հաշվով, իսկ Մադրիդի «Ռեալի» վինգերն առաջին անգամ գոլ է խփել աշխարհի առաջնությունում։
«Դա նորմալ է, մենք ժամանակի ընթացքում բարելավում ենք մեր խաղը: Յուրաքանչյուր խաղում մենք դառնում ենք ավելի ինքնավստահ։
Այսօր մենք խաղացինք մի թիմի դեմ, որը տարածություն էր տալիս։ Երբ մեզ տարածություն են տալիս, մրցակցի համար շատ դժվար է։
Հուսով եմ՝ կշարունակենք պարել մինչև եզրափակիչ։
Եվ ամուր գրկեք Պելեին, որը հենց հիմա աջակցության կարիք ունի։ Այս հաղթանակը նրա համար է, թող նա ապաքինվի, և մենք նրա համար չեմպիոն դառնանք»,- Վինիսիուսի խոսքն է մեջբերել Globo-ն։