ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Բրազիլիայի հավաքական 4։1 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի ընտրանուն։
Հանդիպումից հետո բրազիլացի ֆուտբոլիստները պաստառ են բացել՝ ի աջակցություն լեգենդար Պելեի, որը նոյեմբերին 30-ին հոսպիտալացվել էր։
Ֆուտբոլի արքային աջակցել են նաև երկրպագուները՝ տրիբունաներում պաստառ բացելով։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը ԱԱ 2022-ի քառորդ եզրափակչում կմրցի Խորվաթիայի հետ։