Ճապոնիայի հավաքականը մոտ էր պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուն, սակայն զիջեց խորվաթներին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։
Հանդիպման հիմանական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով։
Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը գովաբանել է Ճապոնիայի հավաքականին իրենց խաղի համար, քանի որ նրանք հաղթեցին գերմանացիներին, իսկ հետո՝ իսպանացիներին։
«Ամեն դեպքում՝ Ճապոնիայի հավաքականը արժանի է հարգանքի։ Այս թիմը ուրախություն և հպարտություն բերեց Ճապոնիային։ Ինչպե՜ս նրանք խաղացին Գերմանիայի և Իսպանիայի հետ հանդիպումներում․․․ նրանք ավելին արեցին, քան նախորդ Աշխարհի առաջնություններում: Վստահ եմ, որ պարտությունն էլ ավելի կուժեղացնի ճապոնացիներին»,- Ֆերդինանդ խոսքերն է մեջբերում BBC One-ը։