ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի դեկտեմբերի 5-ի առաջին հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Ճապոնիայի հավաքականը 1/8 եզրափակչում մրցում է ԱԱ-ի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։
Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում և գրանցվեց ընդամենը մեկ գոլ․ խաղակեսի վերջում հանդիպման հաշիվը բացեց Մաեդան։
Հանդիպման 55-րդ րոպեին Պերիշիչը հավասարեցնում է հաշիվը՝ 1-1։
Թիմերն այս հաշվով ավարտեցին հանդիպման հիմանական ժամանակը։ Քիչ անց կմեկնարկի լրացուցիչ ժամանակը՝ երկու 15 րոպե տևող խաղակեսերով։ Եթե լրացուցիչ ժամանակում որևէ թիմն առավելություն չունենա հաշվի մեջ, ապա հաղթողին կպարզեն արդեն 11 մետրանոց հարվածաշարում։