Ռիո Ֆերդինանդը 2022 թվականի Աշխարհի առաջնության Սենեգալի դեմ խաղի ժամանակ խոսել է Ջուդ Բելինգհեմի մասին։
«Ջուդ Բելինգհեմը չի կարող լինել 19 տարեկան: Ես ուզում եմ տեսնել նրա ծննդյան վկայականը:
Նա անհավանական է»,- սոցցանցերում գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպանը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Անգլիա-Սենեգալ հանդիպման ժամանակ (3-0):
Անգլիան վստահորեն դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ, որտեղ կխաղա Ֆրանսիայի հետ։ Թիմերի միջև այս հանդիպումը առաջինը կլինի միջազգային խոշոր մրցաշարերի՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆում:
Քառորդ եզրափակիչի Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: