Մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին խոսել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Իսպանիայի հետ կայանալիք հանդիպման մասին։ Հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 6-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։
«Իսպանիայի հավաքականն այս մրցաշարում լավագույն 5 թիմերից մեկն է։ Մենք սպասում ենք նրանց հետ հանդիպմանը, բայց վստահ ենք մեր ուժերին։ Մենք կփորձենք խաղալ մեր խաղը և հաղթել։
Մենք գրավեցինք առաջին տեղը խմբում և որոշակի հարգանք վաստակեցինք։ Վստահ եմ, որ Իսպանիան դա հասկանում է, և նրանք պետք է մի քիչ վախենան Մարոկկոյից։ Ճիշտ է, նրանք պետք է վախենան մեզնից»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս հանդիպման հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Պորտուգալիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։
























































