Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին զարմացել է, որ Գերմանիայի ընտրանին չկարողացավ հաղթահարել խմբային փուլը 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։
Բունդեսթիմը Ճապոնիայի, Իսպանիայի և Կոստա Ռիկայի հետ խմբում զբաղեցրել է երրորդ տեղը:
«Դա ինձ շատ զարմացրեց, քանի որ նրանք ունեին շատ ուժեղ խաղացողներ, երիտասարդ թիմ և որովհետև Գերմանիան միշտ լավագույններից մեկն է: Զարմանալի է, որ նրանք կրկին դուրս մնացին խմբային փուլում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole-ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ում գերմանացիները նույնպես չկարողացան դուրս գալ խմբից՝ զբեղցնելով վերջին տեղը Մեքսիկայի, Շվեդիայի և Հարավային Կորեայի հետ խմբում։
























































