«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն շնորհակալություն է հայտնել «կարմիր սատանաների» երկրպագուներին՝ աջակցության համար։ 30-ամյա բրազիլացի ֆուտբոլիստն ասել է, որ երբեք նման երախտապարտ երկրպագուներ չի տեսել։
«Մենք չենք կարող ավելին ոչինչ խնդրել մեր երկրպագուներից, ուստի ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Ես նախկինում նման բան չէի տեսել»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Բրազիլացի կիսապաշտպանն անգլիական թիմում հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։ Ֆուտբոլիստը Պրեմիեր լիգա է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 70 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում Կազեմիրոն «Յունայթեդի» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։