Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը հայտարարել է, որ իր թիմակից կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացողը:
«Բելինգհե՞մը: Չեմ ցանկանում նրան շատ գովել, քանի որ նա դեռ երիտասարդ է, բայց նա ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է, որին երբևէ տեսել եմ: Նրա խաղում թույլ կողմեր չկան։ Կարծում եմ՝ նա կլինի աշխարհի լավագույն կիսապաշտպանը»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում ITV.com-ը:
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում կայացած չորս խաղում Բելինգհեմը խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ա
նգլիայի հավաքականը կարողացավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճել՝ 1/8 եզրափակչում հաղթելով Սենեգալի ընտրանուն։