Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գոլային փոխանցում է կատարել 2022 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի՝ Սենեգալի դեմ խաղում (3:0):
Կիսապաշտպանը դարձավ 1966 թվականից աշխարհի առաջնություններում անգլիացիների պատմության մեջ գոլային փոխանցման ամենաերիտասարդ հեղինակը։
2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում Իրանի դեմ 6-2 գոլ խփելուց հետո նա դարձավ 2000 թվականից հետո ծնված առաջին խաղացողը, ով գոլ խփեց աշխարհի առաջնությունում։
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի հետ: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին։