Անգլիայի հավաքականի հարձակվող Բուկայո Սական մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում Սենեգալի նկատմամբ Անգլիայի հավաքականի տարած հաղթանակը (3:0):
«Այս մրցաշարից ավելի կարևոր բան չկա. Սենեգալի հանդեպ ունեցած ամենայն հարգանքով՝ նրանք զարմանալի թիմ են՝ Աֆրիկայի չեմպիոն, այնպես որ մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց մենք հնարավորություններ ստեղծեցինք և կարողացանք հասնել առավելության:
Քեյնը միշտ սիրում է գոլեր խփել, ես երբեք չեմ անհանգստացել դրա համար։ Նա հարձակման օղակի կարևոր խաղացող է»,- Սակայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Քառորդ եզրափակիչում Անգլիան կհանդիպի Ֆրանսիային, որը 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանին։