ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Լեհաստանի հավաքականը երեկ մրցել է Ֆրանսիայի հետ և 1-3 հաշվով պարտություն է կրել՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին լեհերը 11-մետրանոցի իրավունք են վաստակել, որն անվրեպ է իրացրել Ռոբերտ Լևանդովսկին ՝ երկրորդ փորձից: Այս գոլը Լևանդովսկու համար դարձել է 78-րդն իր հավաքականի կազմում, ինչի շնորհիվ նա ընդգրկվել է ֆուտբոլի պատմության մեջ ազգային թիմերի լավագույն 10 ռմբարկուների շարքում:
Ռմբարկուների ցանկը գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն, որը Պորտուգալիայի հավաքականի կազմում 118 գոլ է հեղինակել: Լիոնել Մեսսին 3-րդ տեղում է՝ 94 գոլով:
























































