«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտարարել է, որ ցանկանում է ոգեշնչել երեխաներին:
«Ուրախ եմ՝ տեսնելով Նորվեգիայի դրոշը տրիբունաներում: Սա ինձ հպարտություն է պատճառում:
Ես ուզում եմ ազդել երեխաների վրա, ոգեշնչել նրանց, իմ օրինակով ցույց տալ, որ կարելի է Պրեմիեր լիգայում, «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես գալ՝ լինելով Բրյունեից երիտասարդ խաղացող և դառնալ այս անհավանական լիգայի լավագույն ռմբարկու:
Մանկուց շատ երազանքներ էի ունեցել։ Հիմա դրանք իրականանում են։ Այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է»,- մեջբերում է նորվեգացուն Sky Sports-ը։