Դեկտեմբերի 3-ին կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության Գոլդեն Սթեյթ-Չիկագո Բուլս հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Գոլդեն Սթեյթի հաղթանակով 119:111 հաշվով։
Հաղթողների կազմում լավագույնը Ջորդան Փոուլն էր, ով վաստակեց 30 միավոր։
Միլուոկի Բաքս-Լոս Անջելես Լեյքերս հանդիպումն ավարտվել է «Լեյքերսի» հաղթանակով՝ 133:129 հաշվով։
Լավագույնն այս խաղում Էնթոնի Դևիսն է, ով վաստակել է 44 միավոր: Լեբրոն Ջեյմսն ունի 28 միավոր։ «Բաքսի» կազմում Յանիս Անտետոկունմպոն վաստակել է 40 միավոր:
NBA. Կանոնավոր մրցաշրջան․ այլ արդյունքներ
Գոլդեն Սթեյթ – Չիկագո՝ 119:111
Յուտա – Ինդիանա՝ 139:119
Ֆենիքս – Հյուսթոն՝ 121:122
Միլուոկի – Լեյքերս՝ 129:133
Բրուքլին – Տորոնտո՝ 114:105
Մեմֆիս – Ֆիլադելֆիա՝ 117:109
Շարլոտ – Վաշինգտոն՝ 117:116
Բոստոն – Մայամի՝ 116:120
Ատլանտա – Դենվեր՝ 117:109
Քլիվլենդ – Օռլանդո՝ 107:96
Սան Անտոնիո – Նյու Օռլեան՝ 99:117