Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարը պատրաստվում է ավարտել ելույթներն ազգային թիմում, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը դեռ մտածում է ազգային հավաքականից հեռանալու որոշման մասին։ Նա այդ հարցը քննարկում է այն մարդկանց հետ, ում վստահում է։
Ազարը մտածում է հավաքականից հեռանալու մասին այն պատճառով, որ Բելգիան դուրս չեկավ ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆ։
Ազարը Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 126 հանդիպում։