Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ պայմանագիր կնքել ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյի հետ, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը:
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը չի բանակցում ո՛չ Գակպոյի, ո՛չ նրա գործակալների հետ։ «Բավարիան» հետաքրքրված չէ հարձակվող գնելու հարցում։
Ավելի վաղ «Բավարիան» հրաժարվել էր նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամին ձեռք բերելու տարբերակից։
Այս մրցաշրջանում Գակպոն ՊՍՎ-ի կազմում խփել է 9 գոլ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նիդերլանդների հավաքականի կազմում ԱԱ 2022-ի ընթացքում Գակպոն դարձել է 3 գոլի հեղինակ։ Ընթացիկ Մունդիալում 3-ական գոլ են խփել նաև Կիլիան Մբապեն, Ալվարո Մորատան, Էններ Վալենսիան և Մարկուս Ռեշֆորդը։