ԱԱ-2022-ի խմնային փուլի վերջին տուրի խաղում Շվեյցարիայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Սերբիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ:
20-րդ րոպեին Շաքիրին առաջ մղեց շվեյցարացիներին: 26-րդ րոպեին Միտրովիչը հավասարեցրեց հաշիվը իսկ 9 րոպե անց Վլահովիչն առաջ մղեց իր թիմին: Ընդմիջման գնալուց առաջ Էմբոլոն հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Ֆրոլերը խփեց իր թիմի հաղթական գոլը:
Այսպիսով, Շվեյցարիան 6 միավորով խմբում գրավեց 2-րդ տեղն ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ: