Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է թիմակից Կիլիան Մբապեի մասին իր կարծիքով.
«Մբապեն նույնը չէ, ինչ 2018 թվականին էր. Նա դարձավ բոլորովին այլ խաղացող և անհատականություն: Մարզումների ժամանակ նա շատ է խոսում, ուրախացնում բոլորին, գիտի, որ կարևոր է թիմի համար։ Նա առանձնահատուկ է»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է GFFN-ը։
Մբապեն իր նորամուտը Ֆրանսիայի հավաքականում նշել է 2017 թվականին։ Ընդհանուր առմամբ, 23-ամյա հարձակվողը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 62 հանդիպում և դարձել 31 գոլի հեղինակ։
Ֆրանսիայի հավաքականը խմբում զբաղեցրեց առաջին տեղը և դուրս եկավ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակիչում ֆրանսիացիները կխաղան լեհերի հետ։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 4-ին։
























































