ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում մրցում են Պորտուգալիան ու Հարավային Կորեան։
Հանդիպման 5-րդ րոպեին Պեպեից երկար փոխանցումից հետո գնդակը հասավ Դալոյին, որն էլ իր հերթին այն փոխանցեց Ռիկարդուին․ վերջինս գրավեց մրցակցի դարպասը։
27-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց դարպասապահի հետ մեն-մենակ մնացած Կիմ Յան Գվոնի մոտ, որն էլ հավասարեցրեց հաշիվը։
Մի քանի իրական պահ բաց թողեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Հիշեցնենք՝ Պորտուգալիան արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում։
























































