Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն մեկնաբանել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի խաղում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Մենք, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան շատ մոտ էին փլեյ-օֆֆին… Ոչ ոք չէր սպասում նման հաղթանակ այնպիսի մեծ մրցակցի նկատմամբ, ինչպիսին Իսպանիան է։ Հույս ունենք, որ Խորվաթիայի դեմ 1/8 եզրափակչի հանդիպումը պատմական երեկո կլինի։ Իհարկե, դա կլինի մի գիշեր, որը կարող է փոխել մեր ֆուտբոլի պատմությունը։
Առաջին խաղակեսում առանձնակի վտանգ չզգացի իսպանացիների կողմից։ Երկրորդ խաղակեսում մեր ծրագիրը պրեսինգի դեմելն էր:
Երկրպագուների օգնությամբ մենք մնում ենք այստեղ և առնվազն ևս մեկ հանդիպում կանցկացնենք»,- Կուբոյի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
16-րդ տուրում Ճապոնիան դեկտեմբերի 5-ին կխաղա Խորվաթիայի հետ, իսկ մեկ օր անց Իսպանիան կհանդիպի Մարոկկոյի հետ։
























































