Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե 2022 թվականի Աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի անհաջողությունից հետո կհեռանա արդյոք հավաքականից։
«Մենք արագ կլուծենք այս հարցը։ Դժվար է պատասխանել հիմա՝ խաղից անմիջապես հետո, երբ դուրս մնացինք մնացինք։
Շուտով որոշում կկայացնենք այս հարցի վերաբերյալ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Գերմանիայի հավաքականը խմբային փուլում վաստակեց 4 միավոր և զբաղեցրեց երրորդ տեղը․ նույնքան միավորով ունի նաև Իսպանիան, սակայն Լուիս Էնրիկեի թիմը խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ ավելի բարձր էր աղյուսակում։
























































