Իսպանացի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ցանկանում է աշխատել ակումբային մակարդակում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, Բելգիան ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ (0:0) ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում և չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Դրանից հետո Մարտինեսը հայտարարեց Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
Աղբյուրի համաձայն՝ 49-ամյա մարզիչը պատրաստ է դիտարկել Պրեմիեր լիգայի ակումբներում աշխատելու առաջարկները։
Նախկինում Անգլիայում Մարտինեսն արդեն աշխատել է «Սուոնսիում», «Ուիգանում» և «Էվերտոնում»: