Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն վախենում է կատուներից։
Հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին այս մասին խոսել է Ֆրանսիայի հավաքականի նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նրան խնդրել են ինչ-որ զվարճալի բան պատմել ազգային հավաքականի մասին։
«Դեմբելեն վախենում է կատուներից։ Եթե կատուն քայլում է մոտակայքում, երբ մենք ուտում ենք, Ուսմանը վախենում է։ Այդ իրավիճակը բոլորին զվարճացնում է»,- ասել է «Այնտրախտի» խաղացողը:
























































