Ալվարո Մորատան խոսել է Իսպանիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում Ճապոնիայից կրած պարտության մասին (1-2).
«Սա ֆուտբոլ է, և դա անհավանական էր: Կարևորն այն է, որ մենք հաջորդ փուլ դուրս եկանք: Հենց այդ մասին պետք է մտածել, ինչպես նաև վերլուծել խաղը:
Գրեթե բոլոր աշխարհի առաջնություններում, որ ես դիտել եմ, բոլոր թիմերը դժվար պահերի միջով են անցել: Մենք պետք է շարունակենք հավատալ մեզ:
Վաղվանից կսկսենք կենտրոնանալ փլեյ-օֆֆի խաղերի վրա և կփորձենք անել այնպես, որ այդպիսի պարտություն այլևս չկրկնվի, այլապես մենք կուղևորվենք տուն»,- ասել է Մորատան:
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Իսպանիան կմրցի Մարոկկոյի հետ: