Հայաստանի 11 բռնցքամարտիկներ մասնակցել են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ռինգ է դուրս բերել հիմնականում երկրորդ համարներին:
Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Ռուսլան Ասլիկյանը (57 կգ). նա անցկացրել է չորս հաղթական մենամարտ և զբաղեցրելառաջին տեղը: Նրա թիմակիցներից 54 կգ քաշային Հենրիխ Սահակյանը բավարարվել է երկրորդ տեղով, իսկ Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Հենրիկ Չխրիկյանը (86 կգ) կանգնել են պատվանդանի երրորդ աստիճանին:
Մինչև տարեվերջ, հնարավոր է, բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը (57 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մասնակցեն Դուբայում նախատեսված «Ադամանդե գոտի» անվանումով միջազգային հեղինակավոր մրցաշարին: