ՊՍԺ-ի և Կոստա-Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան հավաքականում.
«Ես ինձ հիանալի եմ զգում, ամեն ինչից գոհ եմ: Ինձ համար մեծ պատիվ է իմ երկիրը ներկայացնելը: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում, բայց ես ինձ լավ եմ զգում: Քայլ առ քայլ առաջ կշարժվենք: Ես 100 տոկոսով պատրաստ եմ խաղալ միջազգային մակարդակում»,- Նավասի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:
Հիշեցնենք՝ խմբային փուլի 3-րդ տուրում Կոստա-Ռիկայի հավաքականը 2-4 հաշվով պարտվել է Գերմանիային:
Ճապոնացիները 3 տուրից հետո 6 միավոր են վաստակել և E խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն են զբաղեցրել: Իսպանացիները 4 միավորով զբաղեցրել են երկրոդր տեղը: Երկու թիմերն էլ դուրս են եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ: Փլեյ-օֆֆ փուլում Ճապոնիան կմրցի Խորվաթիայի, իսկ Իսպանիան՝ Մարոկկոյի հետ: