Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կատարում անցկացվող Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունում որոշվեցին ևս երկու զույգ, որոնք կխաղան 1/8 եզրափակիչում։
Փլեյ-օֆֆում կխաղան Մարոկկո-Իսպանիա և Ճապոնիա-Խորվաթիա զույգերը: Ճապոնիան և Մարոկկոն առաջին տեղն են զբաղեցրել իրենց խմբերում, իսկ Իսպանիան և Խորվաթիան՝ երկրորդ։
Ավելի վաղ որոշվել էին 1/8 եզրափակչի ևս չորս զույգ․
Նիդերլանդներ — ԱՄՆ
Արգենտինա — Ավստրալիա
Անգլիա — Սենեգալ
Ֆրանսիա — Լեհաստան
Ուրբաթ օրը հայտնի կդառնան փլեյ-օֆֆի վերջին երկու զույգերը։