Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է ԱԱ2022-ի խմբային փուլի վերջին տուրում Բելգիայի հետ ոչ-ոքիի մասին (0:0)։ Խորվաթները խմբում զբաղեցրեցին երկրորդ տեղն ու դուրս եկան 1/8 եզրափակիչ։ Բելգիայի հավաքականը դուրս մնաց պայքարից։
«Ես մենամարտ էի սպասում, չէ որ Բելգիան չէր կարող երեք անգամ վատ խաղալ։ Խորվաթիան հիանալի էր, մենք հիանալի անցկացրինք առաջին խաղակեսը: Մենք հստակ 11 մետրանոց ունեինք, VAR-ը կրկին մեր դեմ է, գծերը գծում են այնպես, ինչպես ուզում են։ Սպասում էինք, որ Բելգիան պահեր կունենա, բայց բախտը ժպտաց մեզ»,- Դալիչի խոսքն է մեջբերել Dalmatinskiportal.hr-ը։
Խորվաթիան 5 միավորով F խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը: 1/8 եզրափակիչում թիմը կհանդիպի E խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմի հետ։
Բելգիան ԱԱ2022-ի խմբային փուլի երեք տուրերում վաստակեց 4 միավոր և գրավեց 3-րդ տեղը։