Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին կիսվել է տպավորություններով՝ իր թիմի 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո։
Մարոկկացիներն անսպասելիորեն հաղթեցին խմբում՝ առաջ անցնելով Խորվաթիայից և Բելգիայից: Խմբային փուլի վերջին տուրում աֆրիկյան թիմը 2:1 հաշվով հաղթել է Կանադային:
«Այսօր հեշտ չէր, բայց խաղացողները տվեցին իրենց բոլոր ուժերը և հասան արդյունքի: Մենք ցանկանում էինք պատմություն կերտել, և դա արեցինք՝ հաղթելով երեք հանդիպումներից երկուսում:
Մենք շատ ուրախ ենք։ Շնորհավորում ենք մեր բոլոր երկրպագուներին։ Մարոկկոյի հավաքականը ևս մեկ անգամ հաստատեց Աշխարհի առաջնությունում ներկայացված աֆրիկյան թիմերի ներուժը»,- Ռեգրագիի խոսքերը մեջբերում է Globo-ն։