Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Հերդմանը բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի Մարոկկոյի դեմ խաղում (1:2).
«Առաջին միավորները վաստակելուց երկու քայլ էինք հեռու: Մենք ցանկանում էինք գոլ խփել, բայց դա տեղի չունեցավ: Բոլորը տեսան մեր համառությունը, տեսան մեր որակները։ Մենք խաղում էինք Մարոկկոյի հավաքականի դեմ, որն առաջինն է այս խմբում: Կարծում եմ՝ Կանադան ցույց է տվել այդ ոգին, կանադական այդ քաջությունը, ինչի համար մենք եկել ենք այստեղ։ Եվ երբեմն մեր հմտությունները:
Ես հպարտ եմ, թե ինչպես այս տղաները հանդես եկան ԱԱ-ում: Չկա մի խաղ, որով մենք չհպարտանանք։ Մենք յուրաքանչյուր խաղում մրցում էինք։ Սա 36 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Կանադան մասնակցում է Աշխարհի առաջնությանը»,- Հերդմանի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Կանադան առանց միավորներ վաստակելու F խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը: Թիմը պարտվել է Բելգիային (0:1), Խորվաթիային (1:4) և Մարոկկոյին (1:2):