Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնության խմբում 1-ին տեղը զբաղեցնելու ցանկության մասին։
Պորտուգալիան վեց միավորով գլխավորում է H խումբը, որին հաջորդում է Գանան (3 միավոր): Վերջին տուրում պորտուգալացիները կհանդիպեն Հարավային Կորեայի հետ։
«Փլեյ-օֆֆը երաշխավորված է, բայց մենք ցանկանում ենք գրավել 1-ին տեղը։ Այս թիմի և մեր նպատակների համար սահմաններ չկան:
Եկեք ավելին անենք։ Առաջ, Պորտուգալիա»,- գրել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը։