Կանադայի հավաքականը պարտվել է ԱԱ 2022-ի խմբային փուլի բոլոր երեք խաղերում։ Ընդհանուր առմամբ, կանադացիները աշխարհի առաջնությունների պատմության մեջ վեց պարտություն են կրել։
Սա վատագույն արդյունքն է՝ Սալվադորի հետ մեկտեղ։ Սալվադորի հավաքականը պարտվել էր 1970 և 1982 թվականներին՝ բոլոր հանդիպումներում։
Ընդ որում, Կանադան խփեց իր առաջին գոլերը աշխարհի առաջնությունների պատմության մեջ:
1986 թվականի Մունդիալին կանադացիները գոլ չէին խփել։