Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Մարոկկոյի հավաքականը հաղթեց Կանադայի ընտրանուն։
«Ալ-Թումամա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։
Մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հակիմին գոլային փոխանցում կատարեց Յուսեֆ Էն-Նեսերիին, ով 23-րդ րոպեին խփեց երկրորդ գնդակը, որն ի վերջո դարձավ հաղթական։