Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել խոսել է իր ֆուտբոլիստների մարզավիճակըի մասին, ինչպես նաև անդրադարձել Կրիշտիանու Ռոնալդուի՝ Հարավային Կորեայի հետ խաղին մասնակցելու հավանականության մասին։ Մարզիչն անդրադարձել է նաև պաշտպան Նունու Մենդեշին, որը վնասվածքի պատճառով բաց կթողնի շուրջ 2 ամիս։
«Ես լիովին վստահում եմ իմ բոլոր խաղացողներին, բայց նրանցից 3-ն արդեն դուրս են մնացել: Դժվար է խաղալ ամեն 4-րդ օրը, խաղացողները հոգնում են։ Սա հանգեցնում է սթրեսի, իսկ սթրեսը՝ վնասվածքների։
ՆունուՄենդեշն իր կամքով նա կմնա մեզ հետ։ Նրա ակումբը համաձայնել է դրան, ուստի նա այստեղ կսկսի վերականգնումը։ Մեզ հետ մնալու նրա մեծ ցանկությունն արտացոլում է ողջ թիմի հոգեվիճակը:
Ռոնալդուի մասնակցությո՞ւնը։ Կարծում եմ՝ շանսերը 50/50 են։ Դա կախված կլինի նրանից, թե արդյոք նա կմարզվի՞։ Կգնահատենք նրա մարզավիճակը։ Մենք ծրագիր ունենք, եթե նա հասանելի չլինի»,- Սանտուշի խոսքն է մեջբերել ESPN-ը։