Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը խոստովանել է, որ ֆուտբոլային հանդիպումներ չի դիտում։
«Ես ֆուտբոլի երկրպագու չեմ: Ճիշտն ասած, ես չեմ սիրում հանդիպումներ դիտել։
Անկեղծ ասած, երբ ես խաղում եմ «Սիթիում», նույնիսկ չգիտեմ, թե որ ժամին է մեկնարկելու հանդիպումը։ Ընտանիքից որ մեկն ինձ հարցնում է․ «Հե՛յ, վաղը երբ է մեկնարկելու խաղը»։ Ես պատասխանում եմ՝ չգիտեմ»,- 28-ամյա պաշտպանի խոսքն է մեջբերել The Guardian-ը։
Լապորտը խոսել է նաև ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆում Իսպանիայի հավանական մրցակիցների մասին։
«Ես չեմ նայել, կանխատեսումներ չեմ արել», – ավելացրել է պաշտպանը։
ԱԱ 2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում Իսպանիան այսօր կխաղա Ճապոնիայի հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։