Արգենտինայի Սանտո Տոմե քաղաքում տղամարդը, աշխարհի առաջնությունում Լեհաստանի հավաքականի նկատմամբ ազգային հավաքականի հաղթանակը տոնելով, կրակել է ատրճանակից և վիրավորել ութամյա որդուն, հայտնում է TN-ն։
Գնդակը դիպել է երեխայի ազդրին՝ առաջացնելով ուժեղ արյունահոսություն։ Հայրը որդու հետ շտապօգնության մեքենայով գնացել է բժշկական կենտրոն, սակայն երեխային բժիշկներին հանձնելուց հետո անմիջապես անհետացել է ու փախուստի մեջ է։
Նշվում է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, թեպետ վիճակի ծանրության պատճառով նրան անհրաժեշտ էր տեղափոխել այլ հիվանդանոց։
Նոյեմբերի 30-ին Արգենտինայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է լեհերին ու խմբում առաջին տեղով դուրս եկել ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչ։