Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանն ասել է, որ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր, հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում արժանի է դառնալ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։
Նոյեմբերի 30-ին Արգենտինայի հավաքականը դուրս եկավ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ՝ 2:0 հաշվով հաղթելով Լեհաստանին։
«Կցանկանայի, որ Արգենտինան դառնա աշխարհի չեմպիոն, քանի որ Մեսսին այժմ բոլորից լավագույնն է, փայլուն խաղացող, ունի բազմաթիվ տիտղոսներ: Բայց նա աշխարհի չեմպիոն չէ, ի տարբերություն Պելեի, Դիեգո Մարադոնայի։ Մեսսին արժանի է դրան։
Աշխարհում ֆուտբոլի մակարդակը նկատելիորեն բարձրացել է։ Օրինակ՝ 1956 թվականին մեր օլիմպիական հավաքականը, որն այն ժամանակ դարձավ չեմպիոն, ընկերական խաղեր անցկացրեց, այդ թվում՝ Ավստրալիայի հավաքականի հետ՝ մոտ 15 կամ 18 գոլ խփեցին։ Որտե՞ղ է այժմ Ավստրալիան Աշխարհի առաջնությունում: Շատերն այնքան են ավելացրել, նույն Ճապոնիայի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները, ֆուտբոլը զարգանում ու աճում է, իհարկե, սա դրական գործոն է»,- Սիմոնյանի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։