Սերբիայի և «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հերքել է լուրերն այն մասին, որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է ազգային հավաքականի իր թիմակից՝ դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի կնոջ հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը սկսել է հանդիպել դարպասապահի կնոջ հետ աշխարհի առաջնությունից առաջ։
«Ափսոս, որ աշխարհի առաջնության խաղից առաջ ստիպված եմ մեկնաբանել ոչ սպորտային ասեկոսեները։ Այս մասին խոսելու անհրաժեշտություն չկա։ Իմ թիմակցի կնոջ հետ սիրավեպի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ափսոս, որ հանդիպման նախօրեին ստիպված եմ նման բաների մասին խոսել»,- Վլահովիչի խոսքն է մեջբերել Marca-ն։
G խմբում Բրազիլիան արդեն վաստակել է վեց միավոր, ինչի շնորհիվ առաջին տեղում է ու վաղաժամ ապահովել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Երկրորդ տեղում է Շվեյցարիան (3 միավոր): Կամերունն ու Սերբիան, որոնք ունեն մեկական միավոր, զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները։