Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Թունիսի հետ հանդիպման համար կազմի լուրջ ռոտացիան.
«Այդ որոշումը ես գիտակցաբար եմ կայացրել։ Ես խաղացողների մեծ ընտրանի ունեմ։ Սա մեզ կօգնի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան 0։1 հաշվով պարտվել է Թունիսին։ Սա Ֆրանսիայի առաջին պարտությունն է աշխարհի առաջնությունում 2014 թվականից հետո։