Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր նվաճումն ազգային թիմի կազմում, որով գերազանցել էր արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնային.
«Վերջերս իմացա այն մասին, որ գերազանցել եմ նրա ռեկորդը: Ես դա չգիտեի: Երջանիկ եմ, որ կարողանում եմ շարունակել այսպիսի ռեկորդներ գրանցել: Հավատում եմ, որ Դիեգոն ուրախ կլիներ ինձ համար, քանի որ նա միշտ մեծ սեր է ցուցաբերել իմ հանդեպ: Նա միշտ երջանիկ էր, երբ ինձ մոտ ամեն ինչ լավ էր դասավորվում»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Հիշեցենք՝ Մեսսին երեկ իր 22-րդ հանդիպումն է անցկացրել աշխարհի առաջնություններում՝ այս ցուցանիշով գերազանցելով Մարադոնայի ցուցանիշը: Արգենտինայի հավաքականն առաջին տեղով դուրս է եկել ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Ավստրալիայի հետ: