ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Պյերլուիջի Կոլինան բացատրել է, թե ինչու է ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի Անգլիա-Իրան խաղում ընդհանուր առմամբ 24 րոպե ավելացվել.
«Կար դարպասապահ, որը վնասվածք ստացավ և շուրջ 11 րոպե բուժօգնություն ստացավ: Անգլիայի հավաքականի խաղացողի վնասվածքի դրվագը 3 րոպե տևեց: Այսպիսով, 24 րոպեից 14-ը նվիրված է եղել կոնկրետ այս երկու վնասվածքներին: Հարկ է նաև հիշել, որ 8 գոլ է խփվել, տոնվել, մեկի դեպքում VAR-ի ստուգման հետևանքով խաղի վերսկսումը հետաձգվել է, ևս մեկ ստուգում իրականացվել է խաղադաշտում:
Շատ միջադեպեր եղան, որոնք հանգեցրին այդքան շատ րոպեի ավելացման»,- Կոլինայի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: