Բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դեկտեմբերի 2-ին իր հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:
Բաչկովը Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կհանդիպի մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազայի հետ: Այս մասին հայտնում է Բաչկովի պրոմոութերական Probellum կազմակերպության ֆեյսբուքյան էջը:
Բաչկովը մինչ այս 3 անգամ է հանդես եկել պրոֆեսիոնալ ռինգում ու 3 հաղթանակ տարել: